Ռուսթավի քաղաքում բացվել է հայկական կրթամշակութային և երիտասարդության կենտրոն

Հանդիսավորապես բացվեց կրթամշակութային և երիտասարդության կենտրոն:
rustavi
Վրաստանի Ռուսթավի քաղաքում բացվել է հայկական կրթամշակութային և երիտասարդության կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից։ Հանդիսությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականներ Կարեն Մելիքյանը և Կարեն Պարունակյանը, հյուպատոս Էլինա Մկրտչյանը, Վիրահայոց թեմի պաշտոնեությունը, հասարակական գործիչներ, հյուրեր և բազում ռուսթավցիներ:
Ընդառաջելով ռուսթավցիների աղոթատեղի ունենալու ցանկությանը` Վիրահայոց թեմի առաջնորդի կողմից օծվեց Վեմ քարը և Սրբապատկերը, որի վրա ամեն կիրակի կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև ելույթներով հանդես եկան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը։

*

*