Լիբանանում նշել են Արցախի անկախության 25 ամյակը

Հանդիսությանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ հանդես եկել ծավալուն ելույթով։
Հայաստանի Հանրապետությյան վերանկախացման եւ Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հանդիսություն է տեղի ունեցել Լիբանանում։ Հանդիսությանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ հանդես եկել ծավալուն ելույթով։
Նրա խոսքով` Հայաստանի քաղաքական համակարգի պատճառով անցած տարիների ընթացքում մեծ կորուստներ են արձանագրվել եւ Ռուստամյանը հույս է հայտնել, որ նոր սահմանադրական կարգով հնարավոր է հասնել լուրջ հաջողությունների։ Նա անդրադարձել է նաեւ ապրիլյան պատերազմին։
«Մեր պատմական մեծագույն ձեռքբերումն է Արցախը, այն նվաճվել է հերոսների արյան գնով»,-ասել է պատգամավորը։
Դաշնակցության Լիբանանի կառույցի կողմից տոնական միջոցառմանը հրավիրվել էին նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները։
Մանրամասները՝ տեսանյութում

*

*