Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում իրենց անունից կեղծ հայտարարություններ չտարածել

«Վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայտարարություններ են տարածում»
rusastani-hayeri-miutyun

Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը, միությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ  վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում, որոնք իրականության հետ կապ չունեն:

«Վերջին շրջանում անհայտ անձինք հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում Ռուսաստանի հայերի միության անունից: Սրա հետ կապված հրավիրում ենք ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ հանրության ուշադրությունը, որ Ռուսաստանի հայերի միության ցանկացած հայտարարություն, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությոնւները միշտ հրապարակվում են մեր կազմակերպության պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org-ում: Խնդրում ենք հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միությունը չէ, չդիտարկել որպես մեր կազմակերպության հետ կապ ունեցող կամ իրականությանը համապատասխանող»,- ասված է հայտարարության մեջ:

*

*