ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Պուտինն առաջարկել է Սահակ Կարապետյանին

ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու Է նշանակման հարցը։
sahak-karapetyan

ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու Է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել Էր ՌԴ նախագահը, ինչպես սպասվում Է, Դաշնության խորհրդի նիստում նրան կներկայացնի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել Է Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ներկայացված թեկնածությունը լիովին համապատասխանում Է որակավորման պահանջներին:

Սահակ Կարապետյանը ներկայում ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետն Է:

Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր Է մնացել այն բանից հետո, երբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնաթող եղավ Ալեքսանդր Զվյագինցեւը:

Ենթադրվում Է, որ Կարապետյանը գլխավոր դատախազությունում կզբաղվի միջազգային համագործակցության հարցերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*