Ամուր աջակցություն Հայաստանին ու Արցախին, զրոյական ռազմական օգնություն՝ Ադրբեջանին․ Րաֆֆի Քարաքաշյանի ելույթը՝ ԱՄՆ կոնգրեսում

Քարաքաշյանը հորդորել է 2020 թ ֆինանսական տարում 30 միլիոն դոլարի․․․
raffi-qaraqashyan

Ամուր աջակցություն Հայաստանին ու Արցախին, զրոյական ռազմական օգնություն Ադրբեջանին. Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսում:

Քարաքաշյանը, մասնավորապես, հորդորել է 2020 թվականի ֆինանսական տարում 30 միլիոն դոլարի չափով տնտեսական, 10 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին: Եւս 20 միլիոն դոլար՝ Հայաստանում ապաստան գտած սիրիացի ու մերձավոր-արեւելյան այլ երկրներից փախստականների աջակցության համար:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրենը նաեւ 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման ու վերականգնողական ծառայությունների համար, 4 միլիոն դոլար էլ՝ խաղաղության աջակցման համար:

*

*