«Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկը տրված է — Երկիր Մեդիա

«Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկը տրված է

450 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստանում են:
qayl-depi-tun

Օգոստոսի 10-ին տրվեց «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկը: 450 սփյուռքահայ մասնակիցներ Հայաստանում են: Նրանցից շատերն առաջին անգամ չեն Հայաստանում, բայց ամեն տարի նոր սպասումներով են գալիս հայրենիք՝ անհամբեր են տեսնելու Գառնին, Գեղարդը, Մատենադարանը…

Ծրագրի շրջանակում նրանք ոչ միայն լեզվի եւ պատմության ուսուցման կմասնակցեն, այլեւ կմեկնեն Հայաստանի գեղատեսիլ վայրեր, թանգարաններ: Նախանշված են այցելություններ ռազմական ինստիտուտ, հանդիպում պաշտպանության նախարարի եւ վարչապետի հետ: Նրանք կհյուրընկալվեն Երեւանի եւ մարզերի հայ ընտանիքներում:

Ծրագիրը կավարտվի օգոստոսի 24-ին։

*

*