Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կկայանա մինչ այս տարվա վերջ

Ստամբուլահայերն այս ընթացքում ընտրության իրավունքն ու ցուցակներում իրենց անունը հաստատելու համար պետք է դիմեն համապատասխան եկեղեցական հիմնադրամներին․․․
polso-nakhadzernog-khumb

«Եթե խոչընդոտներ չառաջանան, ապա Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կկայանա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին»,- Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականին է հայտնել  ընտրության կազմակերպչական հարցերով զբաղվող խմբի մամուլի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը:

Նա նշել է, որ ներկա պահին խումբն ընտրացուցակներն է վերանայում ու թարմացնում:

Ստամբուլահայերն այս ընթացքում ընտրության իրավունքն ու ցուցակներում իրենց անունը հաստատելու համար պետք է դիմեն համապատասխան եկեղեցական հիմնադրամներին՝ կախված, թե որ եկեղեցում են մկրտվել, եւ գրանցվեն ընտրություններին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրությունը տեղի է ունեցել մարտի 15-ին Ստամբուլում: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթել էր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, եւ չնայած Աթեշյանի ու Թուրքիայի միջամտություններին, ստանձնել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը: Նա արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը:

*

*