Դատական հայց է ներկայացվել պատրիարքի ընտրության նոր կանոնադրության առնչությամբ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը
polso-patriarqaran

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:

85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմինը որոշել էր չբողոքարկել այս կանոնադրությունը, սակայն այս սահմանափակումը որոշակի դժգոհություն է առաջացրել պոլսահայ համայնքում:

Վերջերս ստեղծված «Հանրային նախաձեռնող խումբը» դատական հայց է ներկայացրել կանոնադրության առնչությամբ: Խումբը այդ մասին հայտարարություն է տարածել: Մասնավորապես նշում է, որ իրենց կոչերն ուղղված պատրիարքի տեղապահ Սահակ սրբազան Մաշալյանին, Հոգեւոր խորհրդի ղեկավար Արամ Աթեշյանին եւ Նախաձեռնարկ մարմնի անդամներին, որեւէ արդյունք չեն տվել:

*

*