Հայտնի է Պոլսո պատրիարքի ընտրությունների նախնական օրը

Նախաձեռնող խումբն առաջարկություն է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան:
polso-nakhadzernog-khumb

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ առաջարկություն է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան:

Ինչպես տեղեկացնում է «Ակոս» պարբերականը՝  նախաձեռնող խումբը, որպես  պատվիրակների ընտրության ամսաթիվ, առաջարկել է 2017-ի դեկտեմբերի 10-ը, իսկ պատրիարքի ընտրությունների համար` դեկտեմբերի 13-ը:

Նահանգապետարան ուղարկված փաստաթուղթը ստորագվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի կողմից:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը ավելի վաղ  տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան էր ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը:

*

*