Մահացել է Պոլսո պատրիարք Մեսրոպ Արք․ Մութաֆյանը

Մեսրոպ արքեպիսկոպոսը 9 տարի կոմայի մեջ էր:
mutafyan

63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Պոլսո Հայոց 84-րդ գահակալը մահացել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Մեսրոպ արքեպիսկոպոսը 9 տարի կոմայի մեջ էր:

Պատրիարքական աթոռի ընթացիկ աշխատանքները կատարելու համար 2010 թվականին պատրիարքական ընդհանուր փոխանորդ էր ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Պոլսո պատրիարքարանի պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ հոգեւոր առաջնորդի կենդանության օրոք նրա պարտականությունները կատարում է փոխանորդը: Հայ Եկեղեցու կանոնների ու ավանդության համաձայն՝ պատրիարքի 7 տարվա բացակայությունը թույլ է տալիս լուծարել պատրիարքական ուխտը:

2016 թվականի հոկտեմբերի 26-ին Պատրիարքության Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովում որոշում էր կայացվել «հանգստի կոչել» Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին: Տարիներ շարունակ Թուրքիայի իշխանությունները խոչընդոտում էին հայ համայնքի հոգեւոր առաջնորդի ընտրությունը՝ պատճառաբանելով, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ողջ է:

 

 

*

*