Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների թիվը 5-ը չի գերազանցելու

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամները պատասխանել են հարցերին․․․
polso-nakhadzernog-khumb

Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների թիվը 5-ը չի գերազանցելու: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացը ղեկավարող հատուկ խմբի անդամները, պատասխանելով ընտրության հետ կապված հասարակությանը հուզող մի շարք հարցերի, շեշտել են, որ պատրիարքի թեկնածություն կարող է առաջադրել միայն 5 մարդ, «իսկ եթե ցանկացողների թիվն ավելին լինի՝ եկեղեցական ժողովը հատուկ նիստի ընթացքում պետք է թեկնածուների հնգյակի ընտրություն կատարի»,- ասել է հատուկ խմբի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը:

Հիշեցնենք, որ նախօրեին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցերով զբաղվող հատուկ խումբը Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը՝ առաջարկելով դրանք անցկացնել դեկտեմբերի 13-ին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները