Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը հայտնի է

Որոշումն ընդունվել է այսօր` Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովի ժամանակ
polso-patriarqaran

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 27-ին: Այս մասին որոշում է ընդունվել այսօր` Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովի ժամանակ, որը նախագահել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 30-ին այցելել էին Ստամբուլի նահանգապետարան, հանդիպել նահանգապետ Ալի Երլիքայայի հետ: Հոգեւոր հայրերը գրավոր դիմում էին ներկայացրել պատրիարքական ընտրություններ ձեռնարկելու հարցով:

Համաձայն գործող կարգի՝ պատրիարքարանը համապատասխան դիմում է ներկայացնում Ստամբուլի նահանգապետարան, որն էլ դիմումը փոխանցում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, վերջինս իրավասու է թույլատրել Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացումը։

Հիշեցնեմ՝ Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, ով պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից:

*

*