Բեքչյանն ապրիլի 2-ին վերադառնում է Ստամբուլ

Ընտրյալ տեղապահը խնդրել է, որ պատրիարքարանում իր համար ննջարան ու գրասենյակ հատկացվի:
beqchyan

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլ գալուց առաջ գրավոր տեղեկություն է տրամադրելու Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին իր բացակայության օրոք նշանակել էր որպես իր փոխանորդ:

«Ժամանակ» օրաթերթը պատրիարքական աղբյուրներից ճշտել է, որ Բեքչյանն էլեկտրոնային նամակի միջոցով երկտող է ուղարկել երկու սրբազաններին, որում հայտնել է իր ժամանելու մասին: Միևնույն ժամանակ ընտրյալ տեղապահը խնդրել է, որ պատրիարքարանում իր համար ննջարան ու գրասենյակ հատկացվի:

*

*