Արքեպիսկոպոս Բեքչյանը Թուրքիայից վերադարձել է Գերմանիա

Քյոլնի առաջնորդարան հասնելուց հետո նա հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ...
beqchyan

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա: Քյոլնի առաջնորդարան հասնելուց հետո նա հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ` ասելով, որ պատրիարքի ընտրության համար ձեռնարկված աշխատանքային շրջանն իր կողմից առաջ է տարվելու եկեղեցական ավանդույթների համաձայն: Նա վստահություն է հայտնել, որ այդ շրջանը հնարավոր է լինելու անցնել ներդաշնակության և համերաշխության պայմաններում:

Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանն օրաթերթին հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար:

Պատրիարքի ընտրված տեղապահը մարտի 19-ի առավոտյան Ստամբուլում մասնակցել էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու կիրակնօրյա արարողությանը, ինչից հետո հանդես էր եկել քարոզով:

*

*