Պոլսո պատրիարքարանում համաձայնության են եկել՝ ընտրության օրը հայտնի է

Որոշումը կայացվել է այսօր` Պոլսո հայոց պատրիարքարանում կայացած ազգային-եկեղեցական դռնփակ նիստում:
polso-patriarqaran

Պոլսո հայոց պատրիարքի երկար սպաստված ընտրությունը տեղի կունենա մայիսի 28-ին: Մինչ այդ ընտրվելու է պատրիարքական նոր տեղապահ, ապա ձեւավորվելու է ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող հատուկ մարմին:

Որոշումը կայացվել է այսօր` Պոլսո հայոց պատրիարքարանում կայացած ազգային-եկեղեցական դռնփակ նիստում: Կարգավորվել է նաեւ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջեւ ծագած խնդիրը: Նրանք համաձայնության են եկել` մի կողմ թողնել անձնական հարցերն ու շարունակել համագործակցել հավաքական շահերի գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ:

Պոլսի հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն ասել է, որ այդ գործում իր ներդրումն է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ամենայն հավանականությամբ, երեքշաբթի Աթեշյանը եւ Մաշալյանը ժամանելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հանդիպելու Գարեգին Երկրորդին:

Փետրվարի 13-ին Սահասկ եպիսկոպոսը հայտարարել էր Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, նաեւ տեղեկացրել, որ չի պատրաստվում մասնակցել պատիրարքի ընտրություններին: Իր քայլը մեկնաբանող նամակում նա նշել է, որ որոշումը կայացրել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով, եւ որ նա խոչընդոտում է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը:

Հեղինակ՝

Լուսինե Ղարիբյան

*

*