Սանկտ Պետերբուրգում նշել են Մայիսյան հաղթանակներն ու Առաջին հանրապետության 98-ամյակը

Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին նաեւ Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կինն ու դուստրը:

Հայոց հողում Մայիսյան հաղթանակներն ու Առաջին հանրապետության 98-ամյակը նշել են նաեւ Ռուսաստանի հայ համայնքում:

Միասնության կարգախոսի ներքո Սանկտ Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցու բակում անցկացվեց արդեն ավանդական դարձած` «Մայիս` հաղթանակների ամիս» միջոցառումը:

Հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի հաղթանակներին նվիրված ձեռնարկը մեկտեղել էր քաղաքի հայկական համույթներն ու պետերբուրգահայությանը: Ավարայրի ճակատամարտ, Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոն, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակում, Մեծ Հայրենականում հաղթանակ ու Շուշիի ազատագրում. հայի անկոտրում ոգու վկայությունը նորից ու նորից ոգեշնչման աղբյուր է դառնում:

Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին նաեւ Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կինն ու դուստրը:

Հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու էին եկել Սանկտ Պետերբուրգի հունական համայնքի ղեկավարն ու «Աստերի» պարային համույթը: Քաղաքի հայ առաքելական եկեղեցուն կից «Նոր սերունդ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները հայ ազգի ուրախությունը կիսեցին նաեւ անցորդների հետ` մարդկանց բաժանելով հայկական լավաշով բրդուճներ եւ գինի: Իսկ միասնության գաղափարն ամբողջացավ, երբ եկեղեցու բակում Քոչարի պարեցին միջոցառման մասնակից համույթներն ու հանդիսատեսը:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները