Փայլանը կդիմի ՄԻԵԴ

«Երանի թե այդ խնդիրը լուծած լիներ իմ երկրի դատարանը»,- ասել է նա։
garo-paylan

Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը որոշում է կայացրել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Երանի թե այդ խնդիրը լուծած լիներ իմ երկրի դատարանը: Եթե դատարանը ժողովրդավարությանը հարվածող այդ որոշումը վերացնելու մասին վճիռ կայացներ, այսպես չէր լինի: Տվյալ պարագայում դիմելու եմ ՄԻԵԴ»,- հայտնել է Փայլանը:

Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Փայլանը դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան` կատարվածը որակելով որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը փետրվարի 27-ին մերժել էր Փայլանի դիմումը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները