Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը․․․»
pashinyan-libanan (1)

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Մեր ամենակարևոր առաքելությունը համարում եմ, որ ՀՀ-ում ժողովուրդն իրեն հարգված զգա, և ընդհանրապես հայ ժողովուրդը վստահի ինքն իրեն, իր ուժերին, ինքնավստահություն ձեռք բերի, որ մեզ համար չկան անլուծելի խնդիրներ: Պարզապես պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը, ձևակերպել և հստակեցնել մեր համազգային օրակարգը և յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրականացմանը: Պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ և սկզբունքային եմ լինելու»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ այստեղ։

 

*

*