Հարձակվել են Փարիզի հայկական վարժարանի վրա

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը` դատապարտելով այդ արարքը:
parisi-hayakkan-varjaran

Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ 

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը` դատապարտելով այդ արարքը:

«Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ», — գրել է Տոլմաջյանը։

Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել  Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա:

*

*