Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել Կարո Փալյանի դեմ հարձակման փաստը

Լրագրողը նրան հիշեցրել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբի դիմումը Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին...
mark-toner

«Մանրամասն տեղեկություններ չեմ տիրապետում տվյալ անձի եւ կատարվածի մասին»,- այսպես է արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի մասին հարցին:

Ամենօրյա ճեպազրույցի ընթացքում լրագրողը նրան հիշեցրել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբի դիմումը Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին, որտեղ կոչ է արվում հրապարակայնորեն դատապարտել Թուրքիայում Փայլանի նկատմամբ իրականացված հարձակումները, ինչպես նաեւ զբաղվել նրա անվտանգության ապահովման հարցով։ Նրան նաեւ հարց է ուղղվել, թե հետևո՞ւմ է իրավիճակին եւ ինչպե՞ս կմեկնաբանի։

«Պետք է ուսումնասիրեմ հարցը, որպեսզի կարողանամ անկեղծ լինել: Սակայն ակնհայտ է, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության կամ ձերբակալվում է, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ այս հարցի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,- ասել է նա:

*

*