Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է հարձակումը Քրայսթչերչ քաղաքի մզկիթների վրա

«Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում»
nor-zelandia,-hay-dat

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Քրայսթչերչ քաղաքում 49 մարդու կյանք խլած մզկիթների վրա տեղի ունեցած հարձակումները: Այս մասին ասվում է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

«Մենք դատապարտում ենք նաև զինված մեղադրյալի կողմից հայերենին, ինչպես նաև այլ քրիստոնյա ազգությունների՝ վրացիների, սերբերի, ռուսների և ավստրիացիների լեզուներին անդրադառնալու փորձը՝ այդ լեզուներով նշումներ անելով իր զենքի վրա, որով հարձակում է իրականացրել մահմեդական համայնքի վրա:

Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում, և հաստատապես տեղ չունեն խաղաղասեր Նոր Զելանդիայում:

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբն իր խորին ցավակցությունն է հայտնում և աղոթում է այս դժվարին պահին», — մասնավորապես ասվում է Հայ դատի հանձնախմբի կայքում:

*

*