Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել երկրի վարչապետին փոխել Ցեղասպանության ճանաչման հարցում դիրքորոշումը — Երկիր Մեդիա

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել երկրի վարչապետին փոխել Ցեղասպանության ճանաչման հարցում դիրքորոշումը

Հանձնախումբը հորդորել է նաեւ խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից․․․
nor-zelandia,-hay-dat

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը: Հանձնախումբը հորդորել է նաեւ խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից, համաձայն որի՝ Նոր Զելանդիան չպետք է 1915 թվականի դեպքերն անվանի «ցեղասպանություն» եւ պետք է այդ հարցը թողնի երկու կողմերի դիտարկմանը:

Հանձնախմբի կարծիքով՝ այդ դիրքորոշումը միայն նպաստում է թուրքական բռնապետության քաղաքականությանը: Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Նոր Զելանդիայի հայերը կշարունակեն զբաղվել երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման լոբբինգով եւ ջանքեր կգործադրեն 1915 թվականի դեպքերի մասին երկրում իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Մինչեւ վարչապետի հայտարարությունը Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Նախաձեռնության հեղինակներից մեկը՝ պատգամավոր Հարետ Հյուգը, ասել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել ցեղասպանության ճանաչման մասին:

*

*