Թուրքական իշխանություններն առգրավել են Սևան Նիշանյանի բանկային միջոցները

«Պետություն չէ, ավազակախումբ է»,- գրել է նա:
sevan-nishanyan

Թուրքական իշխանություններն առգրավել են պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի բանկային միջոցները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիշանյանը:

«Բանկային հաշվում սև օրվա համար 12 հազար լիրա ունեի: Թուրքիայի Հանրապետությունը չգտավ այլ բան, քան դա առգրավելը: Պետություն չէ, ավազակախումբ է»,- գրել է նա:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել  բանտ: 

*

*