Նիսի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

7 տարվա բաժանումից և Թեմական խորհրդի հետ ավելի քան 10 տարի տևած անհամաձայնություններից հետո
nisk-ekexeci

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը հայտարարում է, որ շուրջ 7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական խորհրդի հետ ավելի քան 10 տարի տևած անհամաձայնություններից հետո,  Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Հաշտության պատմական օրը ֆրանսահայոց թեմի կյանքում նշանավորվեցին ապրիլ 14-ին Ծաղկազարդի օրը Ֆրանսիայի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանի վերաօծման և ապա մատուցված Սուրբ Պատարագի սրբազան արարողություններով:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները