Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 11-ի երեկոյան վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում:

Վարչապետը պատասխանել է Ստրասբուրգի և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը և այլն:

Ապրիլի 11-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Ամբողջությամբ՝  այստեղ։

*

*