Թամրազյանների հայտնի ընտանիքը Նիդերլանդներում բնակության իրավունք է ստացել

Հաագայի բողոքական եկեղեցին հայտնել է, որ Թամրազյանների հետ մի քանի այլ ընտանիք ևս բնակության իրավունք է ստացել:
niderlandner

Նիդերլանդացի հոգեւորականների չընդհատվող պատարագն օգնել էլուծել կեցություն հայցող հայկական ընտանիքի չարտաքսման խնդիրը: Հաագայի բողոքական եկեղեցին մարտի 26-ին հայտարարել է, որ Թամրազյանների հինգ հոգանոց ընտանիքը նիդերլանդական կառավարությունից ստացել է բնակության իրավունք:

Եկեղեցու խոսնակ, հոգևոր սպասավոր Թեո Հաթեման «Հաֆինգտոն փոստ»-ին հայտնել է, որ եկեղեցին անչափ ուրախ է Թամրազյանների համար և շնորհակալ Աստծուն: «Մենք գնահատում ենք, որ մեր աղոթքին միացան նաև Նիդերլանդների այլ կազմակերպություններ՝ հասնելով նման արդյունքի»,- նշել է նա:

Թամրազյաններն ապրել են Նիդերլանդներում ինը տարի:

Հաագայի բողոքական եկեղեցին հայտնել է, որ Թամրազյանների հետ մի քանի այլ ընտանիք ևս բնակության իրավունք է ստացել:

*

*