Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կոչեր՝ Նյու Յորքի փողոցներում

Ցեղասպանությունը հանցագործություն է, որը պետք է պատժվի․ Քեն Հաչիկյան

qen-hachikyanԱպրիլի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կոչեր են հնչել Նյու Յորքի փողոցներում: Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկի կենտրոնում՝  Թայմս սքուերում, ամեն տարի տեղի ունեցող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի էլ էր բազմամարդ:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, Թայմս սքուերում էին նաեւ սենատորներ եւ կոնգրեսականներ: Այդ թվում՝ Բոբ Մենենդեսը, Չակ Շումերը եւ Ֆրենկ Փալոնը:

Ելույթ ունեցողներից Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ  Քեն  Հաչիկյանը նշել է, որ Ցեղասպանությունը հանցագործություն է, որը պետք է պատժվի: Այն  կոնֆլիկտ չէ,  որը պետք է լուծվի, ինչպես Անկարան է ասում:

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*