«Ճանաչում եւ հատուցում». Նյու Յորքում հիշատակել են Հայոց ցեղասպանության զոհերին

Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակը ողողված էր Հայաստանի եւ Արցախի հանրապետության դրոշներով։

 

Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակը ողողված էր Հայաստանի եւ Արցախի հանրապետության դրոշներով։ Արդեն մի քանի տասնամյակ ավանդաբար այդտեղ են հիշատակում Հայոց ցեղասպանության զոհերին։

Նախկինում պատվավոր առանձին տեղում նստում էին Ցեղասպանության վերապրած ամերիկահայերը, որոնց թիվը տարեցտարի նվազում է։ Հեռանում են նրանք՝ իրենց հետ տանելով վիշտը, հուշը, բայց ոչ մոռացության մատնելով պայքարի մարտահրավերը։

Այս անգամ էլ Նյու Յորքի կենտրոնում հավաքվել էին հարյուրավոր ամերիկահայեր՝ միաժամանակ իրենց շարքերում եւ ամբիոնի մոտ ունենալով նաեւ ամերիկացիների, կոնգրեսականների, քաղաքական, հասարակական գործիչների, որոնց պահանջը նույնն է՝ «Ճանաչում եւ հատուցում»։

*

*