Նյու Յորք. Ցույց ընդդեմ Էրդողանի եւ Ալիեւի

Հայերն ու այլ ազգերի ներկայացուցիչներ ազատության հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ
new-york-cuyc

Նյու Յորքում հայերն ու այլ ազգերի ներկայացուցիչներ հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, որտեղ ընթանում էր միջազգային կառույցի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի բռնապետական քաղաքականության դեմ: Հանրահավաքի կազմակերպիչների թվում են ԱՄՆ արեւելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, Հյուսիսային Ամերիկայի քրդական ալյանսը, «Քեվոք» հիմնադրամը, «Նոր Անգլիայի» քրդեր կազմակերպությունը, Ամերիկայի հունական խորհուրդը:

Ցույցի խորագիրն էր «Հավաք հանուն ազատության»: Ցույցին ընդառաջ կազմակերպիչները իրենց միանալու կոչեր են արել, որտեղ ասված էր՝ ավտորիտար նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի այցելելությունը Նյու Յորք անցանկալի է: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որը հավաքից տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

*

*