Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարարի վրա

Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
papazyan

Մոսկվայի կենտրոնում կրակ են բացել հայ գործարար Արսեն Փափազյանի վրա:  Այս մասին հայտնում է life.ru-ն: Նշվում է, որ հանցագործը չորս անգամ կրակել է տղամարդու վրա և հեռացել դեպքի վայրից, վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Արսեն Փափազյանը Վորոնեժում հայկական «Անի» մշակութային միության ղեկավարն է: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ:

Քննության վարկածով՝ հոկտեմբերի 5-ին Բանկովսկայա նրբանցքի վրա գտնվող բնակելի տների մոտակայքում անհայտ անձինք չորս կրակոց են արձակել տղամարդու ուղղությամբ, ով գնում էր իր տան ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արսեն Փափազյանը հիվանդանոցում մահացել է:

 

*

*