ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեն իր աջակցությունն է հայտնում Միշել Աունին

Բագրատունին շեշտել է, որ Աունի՝ նախագահ ընտրվելը բոլոր լիբանանցիների երազն է և ավելացրել, որ նրա ընտությամբ պետք է փակել անցյալի էջը։
bagratuni-libanan-hyd

Լիբանանում հայ պատգամավորական բլոկի և ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտե ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին ողջունում է «Փոփոխություն և բարեկարգում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Միշել Աունի՝ նախագահի պաշտոնում ընտրվելը և հույս հայտնում, որ նրա գլխավորությամբ երկիրը կկանգնի զարգացման ուղու վրա:

Խորհրդարանում ունեցած ելույթում Բագրատունին ընգդծել է, որ իր դաշնակիցների նկատմամբ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի կեցվածքը հաստատակամ է ու անշեղ: «Նախագահական ընտրությունը ցանկանում եմ անվանել պատմական պահ՝ փակելու անցյալի էջը և հայացքներն ուղղելու դեպի ապագա: Բոլորս պետք է գործակցենք՝ վերակառուցելու այն, ինչ անցյալում փչացել է»,- նշել է նա:

Բագրատունին շեշտել է, որ Աունի՝ նախագահ ընտրվելը բոլոր լիբանանցիների երազն է և ավելացրել, որ նրա ընտությամբ պետք է փակել անցյալի էջը և դասեր քաղել, ինչպես նաև միասնաբար գործել, որպեսզի հնարավոր լինի արժանապատիվ Լիբանան թողնել գալիք սերունդներին:

Բագրատունին նշել է, որ առաջիկայում սպասվում է հսկայական աշխատանք՝ նախորդ տարիների հուսալքությունը թոթափելու համար:

«Պարոն Աունի ընտրությունը խորհրդանշում է նաև պայքարի, համբերության և շարունակականության ըմբռնումը: Նա պետք է լինի օրինակելի քաղաքացիների համար, որպեսզի նրանք ևս ձգտեն պայքարի և կերտեն ազատ, ինքնիշխան և արժանապատիվ հայրենիք»,- ասել է Բագրատունին:

Նրա խոսքով՝ Լիբանանի նորընտիր նախագահը յուրահատուկ անձնավորություն է և բոլորի առջև բաց ՝ իր հատկանիշնելով, անկեղծությամբ ու վճռականությամբ:

«Նա իրավարար և իմաստուն կառավարիչ է: Պետք է նկատի ունենալ, որ այլևս կա հանրապետության նախագահ, և բոլորս պետք է նեցուկ լինենք նրան, որպեսզի հնարավոր լինի վերականգնել երկիրը»,- ասել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

 

*

*