Ֆրանսիացի պատգամավորը դատապարտել է Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումը

Պատգամավորի տարածած հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում հետաքննություն անցկացնել և պարզել այդ արարքի հեղինակներին:
misaq-manushyan-pghcel

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անրի Ժիբրայելը խստորեն դատապարտել է Մարսելում Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումը: Պատգամավորի տարածած հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում հետաքննություն անցկացնել և պարզել այդ արարքի հեղինակներին:

«Միսաք Մանուշյանը գլխավորում էր հիմնականում ներգաղթյալներից կազմված այն ցանցը, որը Դիմադրության տարիների պայքարում էր Ֆրանսիան նացիզմից ազատելու համար: Այս քայլը վիրավորանք է Հանրապետությանը և այն ամենին, ինչ թանկ է Ֆրանսիայի համար, մասնավորապես այս երկրի անունից պայքարող մարդկանց համար»,- հայտարարել է Ժաբրայելը:

Ժաբրայելը նաև պահանջ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, վարչապետ Բեռնար Կազնյոֆին և ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուին ոչ միայն բացահայտել և պատժել այս անընդունելի արարքի հեղինակներին, այլև Մանուշյանի խմբի մասունքները տեղափոխել պանթեոն:

Խնդրի առնչությամբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուին նույնաբովանդակ նամակ է հղել նաև պատգամավոր Մարի-Արլեթ Կառլոտին:

*

*