101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը — Երկիր Մեդիա

101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամների 1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկվել
arsen-chaqaryan

Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը: Ինչպես հաղորդում է Le Monde պարբերականը, Չաքարյանը մահացել է օգոստոսի 4-ին, 101 տարեկան հասակում՝ Փարիզի արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում:

Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամները  1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկվել։

Չաքարյանը մինչև իր կյանքի վերջը հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատվություն մատուցել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հանդես եկել հեռուստատեսությամբ  ու ռադիոյով, հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

*

*