«Ոսկե ծիրանը»` Մինսկում

«Ոսկե ծիրան»-ին ելույթ է ունեցալ հայկական երգի ու պարի «Էրեբունի» համույթը:
mijocarum

Մինսկի Վերին քաղաքի տարածքում օգոստոսի 26-ին անցկացվել է հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» տոնը։ Միջոցառումը կազմակերպել էին Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն, Մինսկի քաղաքային հայկական մշակութային-լուսավորչական «Հայաստան» ընկերությունը՝ Բելառուսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։

Ներկա են գտնվել Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորեցը և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։

«Ոսկե ծիրան»-ին ելույթ է ունեցալ հայկական երգի ու պարի «Էրեբունի» համույթը, անցկացվել է նորաձևության ցուցադրություն, տոնի հյուրերը վայելել են հայկական խոհանոցի ուտեստները և հայկական գյուղի բերքն ու բարիքը։

*

*