Հայ-մեքսիկական մշակութային շաբաթ՝ Լոս Անջելեսում — Երկիր Մեդիա

Հայ-մեքսիկական մշակութային շաբաթ՝ Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում Հայաստանի և Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունների նախաձեռնությամբ ընդունվեց հռչակագիր
hay-mexikakan

Փետրվարի 2-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լոս Անջելեսում Հայաստանի և Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունների նախաձեռնությամբ ընդունեց հռչակագիր՝ ամեն տարի Լոս Անջելեսում փետրվարի 2-9-ը հայ-մեքսիկական մշակութային շաբաթ կազմակերպելու մասին: Հայ-մեքսիկական մշակութային շաբաթ հայտարարելու հռչակագիրը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդին էին ներկայացրել խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Մոնիկա Ռոդրիգեսը:

Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Մոնիկա Ռոդրիգեսը նշեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել միջմշակութային երկխոսությունը և ճանաչելի դարձնել Լոս Անջելեսում ապրող երկու համայնքների մշակութային ու պատմական հարուստ ժառանգությունը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ մեքսիկական և, ընդհանրապես, լատինական համայնքի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են թե′ համայնքային, և թե′ միջպետական համատեքստերում:

*

*