Ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ

Մաշալյանը ընտրվել է 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
mashalyan

Քիչ առաջ տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Հունիսի 27-ին հետաձգված և հուլիսի 4-ին նշանակված ընտրություններին առաջադրվել էին երկու թեկնածու` պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպ. Մաշալյանը:

Տեղապահ է ընտրվել 57-ամյա Սահակ Մաշալյանը՝ ձայների 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ պատրիարք Մեսրոպ արք․ Մութաֆյանի` մարտի 8-ին վախճանից հետո, սկսվել է պատրիարքի ընտրությունների գործընթացը: Պատրիարքի ընտրությունները, ըստ կանոնադրության, պետք է ղեկավարի և կազմակերպի պատրիարքի տեղապահը:

*

*