«Երբեք չի մոռացվի». ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում տեղադրվել է 5 էլեկտրոնային վահանակ

Այս տարվա վահանակը պատկերված է հայ պատանու դեմքով...
masachusets-vahanak

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխավոր մայրուղիների վրա տեղադրվել է 5 էլեկտրոնային վահանակ` «Երբեք չի մոռացվի» կարգախոսով:

Վահանակների ակցիան, ինչպես նախորդ 23 տարիներին, այս տարի նույնպես հովանավորվում է արվեստագետ Դանիել Վարուժան Հեճինյանի գլխավորած՝ «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության կողմից՝ հիշեցնելով Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ:

Այս տարվա վահանակը պատկերված է հայ պատանու դեմքով, որի մի մասը խավար է ու մռայլ, ինչպես 1915-ի վիրավոր Հայաստանը, իսկ մյուս կողմը լուսավոր է՝ 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:

Էլեկտրոնային վահանակները կցուցադրվեն մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը:

 

*

*