Մարսելում հրդեհի հետեւանքով երեք հայ է մահացել

Տեղեկությունը հաստատել են նաեւ ՀՀ ԱԳՆ-ից:

Երեկ Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով մահացել են 4 մարդ, որոնցից 3-ը հայ՝ մեկ ընտանիքից: Նախնական տեղեկություններով նրանք Հայաստանի քաղաքացիներ են:

Տեղեկությունը հաստատել են նաեւ ՀՀ ԱԳՆ-ից՝  տեղեկացնելով, որ մահացածներն են Սամանտա Քոչարյանը, Արսեն Քոչարյանի կինը և երկու տարեկան թոռնիկը՝ Ալիսոն: Իսկ Արսեն Քոչարյանն այրվածքներով գտնվում է հիվանդանոցում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհը բռնկվել է գիշերը 03:00-ի սահմաններում: Տարհանվել է 20 մարդ:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր խորին ցավակցությունն է հայտնել է զոհերի հարազատներին:

*

*