Մարիա Գաբրիելյանը եւ Ներսես Պարսումյանը՝ Հալեպի նահանգային խորհրդի անդամներ

Սիրիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում...
maria-nerses-halep2 (1)

Հայտնի են Սիրիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Հալեպի նահանգային խորհրդի մաս կկազմեն նաեւ երկու հալեպահայ թեկնածուներ՝ Մարիա Գաբրիելյանը եւ Ներսես Պարսումյանը, որոնք առաջադրվել էին Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի կողմից:

Մարիա Գաբրիելյանը ծնվել է Հալեպում, ավարտել է տեղի պետական համալսարանի իրավաբանության բաժինը, այնուհետեւ՝ Դամասկոսի պետական համալսարանում լրագրություն է ուսանել: Ավարտել է նաեւ Համազգայինի հայագիտական քառամյա հիմնարկը: Հալեպի փաստաբանական պալատի անդամ է, մեծ ավանդ ունի լրագրության եւ կրթության բնագավառներում: 2012 թվականից էլ Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնի մամուլի խոսնակն է:

Ի դեպ, Մարիան երկար տարիներ թղթակցում է «Երկիր մեդիային»։

*

*