13:11 - 25.11.2017
4390 Դիտում
Թուրքիայում անհայտ անձինք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա:
Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել են միայն շենքի ապակիները:
Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը: Տեսանյութում երևում են հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը:
Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսել: Հարձակվողներից ոչ ոք դեռևս ձերբակալված չէ: