5-ամյա որդու սպանության մեջ մեղադրվող ամերիկահայ Արամազդ Անդրեսյանն ընդունել է մեղքը

Անդրեսյանին սպասվում է 25 տարվա ազատազրկում:
aramazd-andreasyan (1)

Ամերիկահայ Արամազդ Անդրեսյանը, ով մեղադրվում է իր 5-ամյա որդու սպանության մեջ` փորձելով վրեժ լուծել իր նախկին կնոջից, դատական նիստում ընդունել է մեղքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Լոս Անջելես թամյս»-ը: Անդրեսյանին սպասվում է 25 տարվա ազատազրկում:

Անդրեսյանի փաստաբանը դատական նիստից հետո նշել է, որ իր պաշտպանյալը սպանությունը չի պլանավորել և այժմ վերցնում է այդ «սարսափելի ոճրագործության» ողջ պատասխանատվությունը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հուլիսի սկզբին գտել էր դեռևս ապրիլից կորած համարվող 5-ամյա Արամազդ Անդրեսյան-կրտսերի մարմինը: Երեխայի մարմինը հայտնաբերվել է Սանտա Բարբարա լճի մոտակայքից: Երեխայի հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը, ձերբակալվել էր հունիսի 23-ին Լաս Վեգասում: Նա մեղադրվում էր երեխայի անհետացման մեջ:

*

*