Համահայկան մշակութային փառոտոն՝ Լոնդոնում

Armenian street festival-ին մասնակցելու համար այստեղ են ժամանում հայեր աշխարհի տարբեր անկյուններից:

Լոնդոնում անցկացվել է համահայկան մշակութային փառոտոն: Նախաձեռնությունը Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմերինն է: Ազգային երգ, պար ու խոհանոց՝ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր այն կողմ:

Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս միջոցառումը համահայկական ամենամեծ իրադարձությունն է Միացյալ Թագավորությունում: Armenian street festival-ին մասնակցելու համար այստեղ են ժամանում հայեր աշխարհի տարբեր անկյուններից:

Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի եւս Սուրբ Սարգիս եկեղեցու բակում համախմբել էր բրիտանաբնակ հայերի, հայկական տարբեր կազմակերպությունների, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը: Տաղավարները տարբեր են ու շատ՝ արվեստ, թատրոն, գրքերի հրատարակչություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրություն ու խոհանոց:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*