Լիբանանի նախագահը շնորհավորել է հայության Սուրբ Ծնունդը

Սուրբ ծնունդի առիթով Լիբանանի քաղաքական, զինվորական և կրոնական անձինք իրենց բարեմաղթանքներն են փոխանցել ՀՅ Դաշնակցության մեծ ընտանիքին...
libanan nakhagah

Սուրբ ծնունդի առիթով Լիբանանի քաղաքական, զինվորական և կրոնական անձինք իրենց բարեմաղթանքներն են փոխանցել ՀՅ Դաշնակցության մեծ ընտանիքին` զանգահարելով ՀՅԴ Լիբանանի Կետրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունուն:

Ըստ Aztagdaily-ի՝ Լիբանանի նախագահ Միշել Աունը Բագրատունիի հետ զրույցում մաղթել է, որ հայկական Ս. Ծնունդը ևս իր բարեբեր անդրադարձն ունենա Լիբանանի վրա, որի անբաժանելի մասն են հայությունն ու Դաշնակցությունը:

Լիբանանի վարչապետ Հարիրին իր հերթին շնորհավորել է հայությանը՝ նշելով, որ առաջիկա ժամանակները գործակցության և պետականաշինության ժամանակներ են, ինչում Դաշնակցությունն ունի իր օգտակար դերակատարությունը:

*

*