Լիբանանի խորհրդարանական ընտրություններին լիբանանահայությունը մասնակցում է միասնական ճակատով — Երկիր Մեդիա

Լիբանանի խորհրդարանական ընտրություններին լիբանանահայությունը մասնակցում է միասնական ճակատով

Դաշնակցության Լիբանանի կառույցի հովանու տակ ընտրարշավի․․․
libanan-hanrahavaq

Մայիսի 6-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին լիբանանահայությունը մասնակցում է միասնական ճակատով, որպեսզի վերականգնի անցնող տարիներին խարխլված, լիբանանյան քաղաքական ցնցումների արդյունքում ձեւափոխված հայկական պատգամավորական խմբակցությունը, որն ավանդաբար կոչվում է «Հայկական բլոկ»։

Դաշնակցության Լիբանանի կառույցի հովանու տակ ընտրարշավի գլխավոր հանրահավաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում։

Հիշեցնենք, որ լիբանանահայությունը համարվում է այդ երկրի հիմնադիր 7 կրոնական եւ ազգային համայնքներից մեկը եւ իրավական բոլոր իրավունքներն ունի քաղաքական կարեւորագույն ներկայություն ունենալու երկրի կառավարման գործում։

*

*