«Թռչնոց բույն» հայկական որբանոցում կայացել է Մարի Յակոբսենի հիշատակին նվիրված միջոցառում

Կրոնական ծիսակարգով հարգանքի տուրք է մատուցվել
mijocarum

Լիբանանի Բիբլոս քաղաքում գտնվող «Թռչնոց բույն» հայկական որբանոցում մայիսի 22-ին տեղի է ունեցել դանիացի միսսիոներ Մարիա Յակոբսենին նվիված միջոցառում, որը կազմակերպել էր Բիբլոսի քաղաքապետարանը՝ Հայաստանի և Դանիայի դեսպանությունների հովանավորությամբ և Լիբանանի տուրիզմի նախարարության աջակցությամբ:

Կրոնական ծիսակարգով հարգանքի տուրք է մատուցվել դանիացի միսիոների հիշատակին: Ելույթով հանդես են եկել Դանիայի ու Հայաստանի դեսպանները, ընթերցվել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ուղերձը:

Միջոցառմանը ներկա երկու տասնյակ դեսպաններ, խորհրդարանի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այցելել են «Թռչնոց բույն»-ում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան:

*

*