Լիբանանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցչի հետ

Միշել Աունը խորհրդակցական հեռախոսազրույցներ է ունեցել․․․
hakob-bagratuni

Վարչապետ Սաատ Հարիրիի անակնկալ հրաժարականից անմիջապես հետո հանրապետության նախագահ Միշել Աունը խորհրդակցական հեռախոսազրույցներ է ունեցել լիբանանյան քաղաքական ղեկավարների հետ:

Ըստ Aztagdaily-ի՝  այդ շրջանակներում նախագահ Աունը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ, պատգամավոր Հակոբ Բագրատունիի հետ

Նախագահը վարչապետի հրաժարականի մասին իր մտահոգություններն ու առաջիկա քայլերի մասին է հայտնել Բագրատունիին՝ շեշտելով հանդարտությամբ և ողջամտությամբ հարցին մոտենալու անհրաժեշտության մասին, մինչև անսպասելի հրաժարականի պատճառի լուսաբանումը:

Բագրատունին իր հերթին շեշտել է, որ լիբանանյան կողմերը պետք է հեռու մնան ծայրահեղ քայլերից: Նա վերահաստատել է ՀՅԴ-ի անվերապահ զորակցությունը հանրապետության նախագահին:

*

*