Լիբանանի խորհրդարանի 5 հայ պատգամավորների անունները հայտնի են — Երկիր Մեդիա

Լիբանանի խորհրդարանի 5 հայ պատգամավորների անունները հայտնի են

ՀՅԴ-ի առաջադրած պատգամավորության 4 հայ թեկնածուներից 3-ը ընտրվել են։
libanan

Լիբանանի խորհրդարանական ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության 4 հայ թեկնածուներից 3-ը՝ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ընտրվել են պատգամավոր:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին վերընտրվել է, Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ, իսկ Սերժ Չուխադարյանը չի անցել խորհրդարան:

Մրցապայքարում պարտություն են կրել հայկական շրջանակների՝ ռամկավարների եւ հնչակյանների առաջադրած թեկնածուները, որոնց փոխարեն պատգամավորական աթոռներ են ստացել նախկին զինվորական Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, եւ լրագրող Փոլա Յակուբյանը՝ առաջադրված քաղաքացիական շարժման շրջանակից:

Վերջին 2-ը հաշվի առնելով, որ առաջադրվել են օտար կուսակցություններից եւ քիչ կապ ունեն հայ համայնքի հետ, դժվար թե անդամակցեն լիբանահայության շահերը ներկայացնող «Հայկական բլոկ» խմբակցությանը։

*

*