Լիբանանի նոր կառավարությունը երկու հայ նախարար ունի

...վարչապետը պետք է լինի իսլամի սուննի ուղղության ներկայացուցիչ:
libanan

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին 9 ամսվա խորհրդակցություններից հետո հաջողվել է կազմել Լիբանանի նոր կառավարությունը: Երեսուն նախարարներից կազմված կառավարության կազմում կա երկու հայ նախարար:

Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայ համայնքից Ավետիս Կիտանյանը կզբաղեցնի զբոսաշրջության, իսկ Ռիչարդ Կույումջյանը՝ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

Ըստ Լիբանանի Ազգային պակտի՝ երկրի նախագահը պետք է լինի մարոնական, վարչապետը՝ իսլամի սուննի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։

Լիբանանի խորհրդարանը նույնպես բաշխված է սուննի և շիա մահմեդականների, ալևիների, դրուզների և քրիստոնյաների միջև: Գործող խորհրդարանում այժմ կա երեք հայազգի պատգամավոր:

*

*