Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները հանդիպել են գործող վարչապետի հետ — Երկիր Մեդիա

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները հանդիպել են գործող վարչապետի հետ

Նրանք առաջարկում են նոր կառավարություն կազմել
libanan-hyd-hariri

Լիբանանի գործող վարչապետ և վարչապետի թեկնածու Սաադ Հարիրին հանդիպել է երկրի խորհրդարանի հայ պատգամավորներ Հակոբ Բագրատունու, Հակոբ Թերզյանի և Ալեքսանդր Մաթոսյանի հետ:

Հանդիպումից հետո Բագրատունին հայտնել է, որ խորհրդարանը ներկայացնող հայ պատգամավորները պահանջել են կազմել նոր կառավարություն, որում ներգրավված կլինի 32 նախարար: Ընդ որում, նախարարներից երկուսը պետք է լինեն հայկական համայնքից:

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018թ. մայիսի 6-ին: Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 10 կուսակցություն ներկայացնող մոտ 1000 թեկնածու պայքարել է խորհրդարանի 128 տեղի համար։ 

Հայ քաղաքական ուժերից պատգամավոր են ընտրվել ՀՅԴ 3 թեկնածուներ՝ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, Փոլա Յակուբյանը՝ առաջադրված քաղաքացիական շարժման շրջանակներից և Էդի Դեմիրջյանը:

*

*