Բեյրութում տեղի է ունեցել Արցախին զորակցող երիտասարդական խոշոր հավաք

«Միշտ ձեր կողքին» կարգախոսով Լիբանանի մայրքաղաքի հայաշատ Բուրճ Համուդի կենտրոնական հրապարակում...

«Միշտ ձեր կողքին» կարգախոսով Լիբանանի մայրքաղաքի հայաշատ Բուրճ Համուդի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել Արցախին զորակցող երիտասարդական խոշոր հավաք։

Դաշնակցության Լիբանաի ուսանողական-երիտասարդական միությունների կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է քաղաքի պողոտաներով անցկացրած քայլարշավից հետո, երբ փողային նվագախմբի ուղեկցությամբ տարբեր տարիքի հազարավոր հայեր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշները վեր պարզած շարժվում էին դեպի հրապարակ:

Ի դեպ, նման հանրահավաքներ, բողոքի ցույցեր նախօրդ օրերին եղել են աշխարհի տարբեր քաղաքներում՝ Լատինական Ամերիկայից մինչեւ Իրան, Ֆրանիսա, Միացյալ նահանգներ ու Մեծ Բրիտանիա։

*

*